ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու նախագծի քննարկումը կշարունակվի երկուշաբթի
ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկումն այսօր ևս ավարտվեց առանց որոշում կայացնելու. ՀԾԿՀ–ի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդմիջումից հետո հայտարարեց, որ հարցի քննարկումը կշարունակվի երկուշաբթի ժամը 10–ին։
Ինը ժամից ավելի տևած նիստը ընդմիջվեց Արամ Օրբելյանի դիտարկումից հետո:
«Մնացել է ելույթների փուլը, ու դա չի կարող հիմա շարունակվել, ես արդեն ձևական չեմ ասում։ Ռեալ չէ մարդիկ այսքան աշխատեն առանց նորմալ մի քանի ժամանոց ընդմիջման։ Աշխատանքային օրեսգիրքը սահմանում է, որ արտաժամյա աշխատանքի տևողությունը չի կարող լինել երկու օրում ավելին, քան 4 ժամ»,- նկատեց նա:

