Պենտագոնը վերանվանվել է Պատերազմի նախարարության

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փոխարինել է շենքի բրոնզե ցուցանակը նորով, որի վրա գրված է գերատեսչության նոր անվանումը՝ Պատերազմի նախարարություն, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։

«Մենք ցանկանում էինք փոխարինել հին ցուցանակները, քանի որ ուզում ենք, որ այս դռնով մտնող յուրաքանչյուր ոք իմանա, որ մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս կազմակերպության անվանափոխությանը»,- ասել է Հեգսեթը։

Սեպտեմբերի սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որով Պաշտպանության նախարարության անվանումը կրկին փոխվում է Պատերազմի նախարարության․ անուն, որը նախարարությունը կրել է ավելի քան 150 տարի՝ 1789-ից մինչև 1947 թվականը։ Պենտագոնի շինարարությունը սկսվել է 1941 թվականին և ավարտվել 1943 թվականին։ Երբ շենքը բացվել է, այն եղել է Պատերազմի նախարարություն։

Տեսանյութեր

Լրահոս