Փարիզի ահաբեկչական հարձակումների 10-ամյակին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2015 թվականի Փարիզի ահաբեկչությունների տասնամյակին զոհերի ընտանիքների հետ այցելել է հարձակման վայրեր. տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Նախագահ Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում՝ 2015 թվականի Փարիզի ահաբեկչությունների տասնամյա տարելիցին, որոնց զոհ դարձավ 132 մարդ։ Նա այնտեղ էր զոհերի հարազատների հետ, այդ թվում՝ Սոֆի Դիասի, ով հուզիչ հարգանքի տուրք է մատուցել իր հորը՝ այդ գիշերվա առաջին զոհվածին։
Այնուհետև, Մակրոնն այցելել է Փարիզի բոլոր ահաբեկչությունների վայրերը՝ սկսած ահաբեկիչների կողմից թիրախավորված 10-րդ և 11-րդ շրջանների սրճարաններից մինչև «Բատակլան» համերգասրահ, որտեղ զոհվել է 90 մարդ։Այսօրվա հիշատակի միջոցառումները ներառում են նոր հուշահամալիրի այգու բացում և համազգային լռության րոպե։

