Վերաքննիչը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը
ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը հունիսից անազատության մեջ է՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ NEWS.am–ին տված հարցազրույցից հետո։

