Բաժիններ՝

Գերմանիայում ահաբեկչական դավադրության հետ կապված ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ենթադրյալ անդամ

Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտարարել է լիբանանցի տղամարդու ձերբակալման մասին, ով կասկածվում է արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորմանն անդամակցելու և ահաբեկչական դավադրություն կազմակերպելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Լիբանանի քաղաքացու ձերբակալությունը կապված է մի գործի հետ, որի շրջանակում արդեն ձերբակալվել է երեք անձ։ Գերմանիայի դատախազության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է Չեխիայից մայրուղով Գերմանիա մուտք գործելիս։

Ձերբակալվածը ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կազմակերպության անդամ է, որը բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, համարվում է ահաբեկչական խմբավորում։  Քննությունը պարզել է, որ 2025 թվականի օգոստոսին ահաբեկչական դավադրության հետ կապված անձը Գերմանիայում ձեռք է բերել մեկ ինքնաձիգ և ութ ատրճանակ։ Ձերբակալության ժամանակ զենք-զինամթերքն առգրավվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930