Բաժիններ՝

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա․ ՆԳՆ

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա․ տեղեկացնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Կառավարության 2024 թ-ի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշմամբ՝ 2024-ին փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։

Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս