Ավելի քան 70 մարզիկներ կոչ են արել ՈՒԵՖԱ-ին որակազրկել Իսրայելին
Ավելի քան 70 մարզիկներ միացել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերին, որոնք կոչ են անում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) արգելել Իսրայելին մասնակցել միջազգային մրցաշարերին՝ պաղեստինցիների նկատմամբ հալածանքների պատճառով: Այս մասին հաղորդում է Championat-ը՝ հղում անելով Al Jazeera-ին։
«Մոնակոյի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նրանց թվում է, ովքեր ստորագրել են ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ուղղված նամակը՝ կոչ անելով խզել կապերը Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիայի հետ։
«Իսրայելի անպատժելիությունը կարող է ավարտվել միայն խղճի սկզբունքների վրա հիմնված կոլեկտիվ գործողությունների միջոցով, ներառյալ այն միջոցառումները, որոնք կկանխեն իսրայելցիների մասնակցությունը մարզական և մշակութային միջոցառումներին»,- ասվում է նամակում:

