Ռուբինյանը ևս մայիսին մասնակցել է Ապրիլյան պատերազմին․ փորել է փոս, չի՞ ուզում գնալ իր փորածը տեսնի․ Էդգար Ղազարյան

«Ազգային ժողովից ինձ զանգահարեցին, ասացին, որ Ռուբեն Ռուբինյանը միայն ինձ հարկ չի համարում ընդունելության արժանացնել»,- Ազգային ժողովում լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրեց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արդեն հինգերորդ անգամ է մերժում  ընդունել «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանին։

Քաղաքական գործիչն ընդունելության էր հերթագրվել քաղաքացիների ընդունելության շրջանակներում, որպեսզի ԱԺ փոխխոսնակի հետ նախևառաջ քննարկի իմփիչմենթի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը։

«Այսինքն, պարոն Ռուբինյանը հինգերորդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը, որը նկարագրված է ՔՕ-ում, այն է՝ խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով,- հավելեց նա՝ նկատելով, որ նախորդ անգամ Ռուբեն Ռուբինյանից մերժվելուց հետո ինքը ՄԻՊ գրասենյակ էր դիմել,- ՄԻՊ-ին ԱԺ-ից պարզաբանել էին, որ հատկապես Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանն Էդգար Ղազարյանին ընդունելության չեն արժանացնում որպես քաղաքական գործիչ։

Կարդացեք նաև

Այսինքն, իրենք իրենց գրավոր մեկնաբանությամբ հաստատել են խտրականության փաստը՝ պայմանավորված քաղաքական հայացքներով»։

Էդգար Ղազարյանը փորձում էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընդունարանի հետ կապ հաստատել․ հեռախոսազանգերն անպատասխան էին մնում։ Նա ցանկանում էր Ալեն Սիմոնյանին տեղյակ պահել, որ իր տեղակալները 5-րդ ամիսն է՝ իրեն ընդունելության չեն արժանացնում։

«Երևի Սուպեր Սաքոն այստեղ է, առանձնացել են հավանաբար»,- նկատեց Էդգար Ղազարյանը։

Մերժման բոլոր գործերով Էդգար Ղազարյանը դիմել է դատախազություն․ այս դեպքով էլ է դիմելու։ Որոշ գործերով հրաժարվել են վարույթներ հարուցել, բայց բողոքարկել է, և այս պահի դրությամբ՝ ունի երկու շահած դատ․ դատարանը ՔԿ-ին պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել։

Ռուբեն Ռուբինյանի հետ, բացի իմպիչմենթի գործընթացից խոսելը, Էդգար Ղազարյանը նաև ցանկանում էր հետաքրքրվել՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվել ՀՀ և Արցախի հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովում, որը ստեղծվել էր Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ,

ինչպես նաև՝ երբ «2016-ի մայիսին, Ապրիլյան պատերազմին ՔՊ-ի կամավորական ջոկատում մասնակցելով Արցախի ինքնապաշտպանությանը»՝ փոս էր փորում, հետաքրքիր է՝ իր փորած փոսը ո՞ր երկրի տարածքում է փորել,

ինչո՞ւ է ինքը հայ-թուրքական բանակցություններն առաջնորդում հայկական կողմից, երբ իր պաշտոնի անձնագիրը նման լիազորություն չի սահմանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս