Ղազախստանի ՆԳՆ-ն հինգ ամսում ավելի քան 27 տոննա թմրանյութ է առգրավել
Ղազախստանի իրավապահ մարմիններն ավելի քան 27 տոննա թմրանյութ են առգրավել «Կարասորա-2025» գործողության ընթացքում, որն իրականացվել է հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։
Այս մասին հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարությունում
ՆԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ ոչնչացվել է թմրանյութ պարունակող բույսերի ավելի քան 110 հազար թուփ, կասեցվել է չորս կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությունը, ոչնչացվել է վեց թմրալաբորատորիա:

