Բաժիններ՝

Էկվադորի բանտում մեկ օրում ավելի քան 30 կալանավոր է մահացել

Էկվադորի Մաչալա քաղաքի բանտում խռովության և անկարգությունների հետևանքով նոյեմբերի 9-ին առնվազն 31 կալանավոր է մահացել:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

SNAI բանտային գործակալության X-ի էջում արված հրապարակման մեջ նշվում է, որ 27 կալանավոր մահացել է շնչահեղձությունից և կախաղանի միջոցով։ Մահվան պատճառների մասին այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Իշխանությունները հետաքննում են պատահարը։Ավելի վաղ SNAI-ն հայտնել էր նույն բանտում խռովության մեկ այլ պատահարի հետևանքով ևս չորս բանտարկյալի մահվան մասին։

Սեպտեմբերին Էկվադորի նույն բանտում հանցագործների խմբերի միջև տեղի ունեցած անկարգության հետևանքով 14 մարդ զոհվել էր, ևս 14-ը վիրավորվել։ Մի քանի օր անց ևս 17 մարդ էր զոհվել Էսմերալդաս քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգության ժամանակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930