«Հայաստանում կոնյակ չի կարող արտադրվել» ասող Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը 985 միլիոն է հատկացրել կոնյակ արտադրողներին
Շաբաթներ առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ծաղրեց և նվաստացրեց հայ կոնյակագործներին՝ հայտարարելով՝ հայկականը ոչ թե կոնյակ է, այլ թեյի գույն։
«Պե՞տք է ընտրություն կատարենք մեր անկախության և թեյի գույնի օղու միջև, որը կոչվում է կոնյակ»,- ասել է նա՝ հավելելով, թե միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մոտենում են իրեն և ասում, որ Հայաստանում տարբեր ապրանքներ են կեղծվում:
«Ես ի՞նչ պետք է անեմ։ Կոնյակ չի կարող արտադրվել Հայաստանում, ինչպես որ Ջերմուկը չի կարող արտադրվել Դիլիջանում։ Շամպայնը չի կարող արտադրվել Հայաստանում»,- պնդել է Փաշինյանը։
Նրա այս հայտարությունից օրեր անց, սակայն, փաշինյանական կառավարությունը որոշել է հարկատուների հարկերից գոյացած գումարներն ուղղել կոնյակի սպիրտի արտահանմանը։
Պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 985 միլիոն դրամ՝ որպես կոնյակի սպիրտի արտահանման աջակցություն։
Ծրագրից օգտվել է 4 շահառու. «Վեդի Ալկո» ՓԲԸ՝ 2․55 մլն բացարձակ լիտր, «Ոստանի գինու գործարան» ՍՊԸ՝ 5․1 մլն բացարձակ լիտր, «Գրեյն Ալկո» ՍՊԸ՝ 0,5 մլն բացարձակ լիտր, «Բագրատ Գրուպ» ՍՊԸ՝ 1.7 մլն բացարձակ լիտր:
4 ընկերությունները միասին արտահանելու են 9.85 մլն բացարձակ լիտր։

