Բաժիններ՝

Այրվում են հեռախոսները. Samsung Galaxy S III-ը կարող էր այրվածքներ հասցնել տիրոջը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում արձանագրվել է հեռախոսների «ինքնահրդեհման» հերթական դեպքը։ Մեղավորն այս անգամ Samsung Galaxy S III-ն էր։ Ի տարբերություն հեռախոսների հանկարծակի այրման նախորդ դեպքերի, այս անգամ հետևանքները կարող էին բավականին ծանր լինել հեռախոսի տիրոջ համար։

Տուժողը պատմել է, որ քնելուց առաջ հեռախոսը դրել է լիցքավորման մահկաճալից ոչ հեռու, սակայն կարճ ժամանակ անց արթնացել օ տաօրինակ աղմուկից։ Արթնանալով, նա տեսել է, որ սմարթֆոնից թանձր ծուխ է դուրս գալիս։ Դրանից հետո հեռախոսը սկսել է այրվել, իսկ պլաստիկե կորպուսի հալված կտորը ցաքուցրիվ են եղել սենյակում։ Դրանցից մեկը դիպել է հեռախոսի տիրոջ մատին՝ պատճառով թեթև այրվածք։

Հեռախոսի տիրոջն ի վերջո հաջողվել է ջրով հանգցնել կրակը։

Նա ավելացրել է, որ հեռախոսը գնել է «Verizon»-ի խանութում։ Բոլոր մասերը՝ այդ թվում մարտկոցը և լիցքավորման սարքը, օրիգինալ են։

sams1 sams3 sams4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս