Արևմտյան քաղաքակրթությունը դատապարտված է «ինքնակործան ապրումակցման» պատճառով. Մասկ
Արևմտյան քաղաքակրթությունը դատապարտված է, եթե չընդունի սեփական «ինքնակործան ապրումակցումն» ու հանուն գոյատևման կոշտ, բայց անհրաժեշտ քայլեր չձեռնարկի. X-ի իր գրառման մեջ նշել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը՝ մեկնաբանելով պրոֆեսոր Գադ Սաադի գրառումը։
«Եթե Արևմտյան քաղաքակրթությունը չընդունի իր հիմնարար թուլությունը՝ «ինքնակործան ապրումակցումը» և հանուն գոյատևման կոշտ, բայց անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, այն դատապարտված է»,- գրել է Մասկը։
Նա մեկնաբանել է Քվեբեկի Կոնկորդիա համալսարանին առընթեր Ջոն Մոլսոնի անվան բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Սաադի հրապարակումը, որում վերջինս պնդում էր, թե «ինքնակործան ապրումակցումը» կոչնչացնի ամերիկյան հասարակությունը։
Սաադն «արևմտյան հանդուրժողականությունը» անվանել է նրա «ճակատագրական Աքիլեսյան գարշապարը»:

