Բաժիններ՝

Տիչինայի փողոցը՝ հորդառատ անձրևից հետո

Մինչ այսօր Երևանի քաղաքապետարանն ու համայնքները նշում են Սարդարապատի հերոսամարտի պանծալի հաղթանակը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 78 և 80 տների բնակիչները անձրևի պատճառով լուրջ խնդրի առջև են կանգնել։

Հերթական անձրևի հետևանքով անձրևաջրերը ճիշտ Դեբեդի նման հեղեղվել և լցվել են մարդկանց տները։ Թիվ 80 տան բնակչուհի, 83-ամյա Արաքսյա Կրբաշյանը «կրակն է ընկել» տեղական չինովնիկների ձեռքը։ Բազմաթիվ նամակներ է ուղարկել պատկան մարմիններին, որպեսզի աշխատանքներ կատարվեն ջրահեռացման խողովակները մաքրելու, ինչպես նաև հեղեղատարը գոնե մասնակի նորոգելու համար, սակայն 83-ամյա տատիկի նամակները Արծիվ պապի օրինակով՝ չկար ու չկար, իսկ հատուկենտ նամակներին պատասխանում էին, թե դա գլոբալ հարց է, չենք կարող լուծել, ասես թե նշված տները գլոբուսից «եսիմ որտեղ են» կառուցված, ու թաղապետարանը, քաղաքապետարանի ու ջրմուղի աշխատակիցները չեն կարող հասնել այստեղ։

Քիչ առաջ 83-ամյա Արաքսյա տատիկի ինքնագիտակցությունը վատացել էր, ու շտապօգնության բրիգադը, ժամանելով նշված հասցե, չէր համարձակվում մոտենալ տանը, հիվանդին՝ պատճառաբանելով, թե «թող ջուրը ցամաքի, նոր մեր օգնությունը ցուցաբերենք»։ Այս պահին բնակիչներն իրենց ուժերով ջուրը հեռացնում են տներից ու բակից։ Անձրևն այնքան ուժեղ է եղել, որ լցվելով տները, ջրի բարձրությունը եղել է մոտ 80 սմ։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս