«Գնացեք…ձեր…»,-Լուկաշենկոն՝ Լիտվայի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ԱՄՆ-ն իրենցից պահանջել է ներողություն խնդրել Լիտվայից՝ օդերևութաբանական զոնդեր արձակելու համար, որոնք խախտել են այդ երկրի օդային տարածքը։

«Ստեղծված իրավիճակում ես չեմ տեսնում ո՛չ իմ, ո՛չ բելառուսների մեղքը։ Ամերիկացիները մեզ ուղերձ էին ուղարկել, որ բելառուսները մեղավոր են տեղի ունեցածի համար, և իշխանություններն ու Լուկաշենկոն դրա համար պետք է անհապաղ, ընդ որում՝ հրապարակայնորեն, ներողություն խնդրեն Լիտվայից։

Ես ասում եմ. «Գնացեք ձեր…»», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս