Հունգարիան Թրամփին կխնդրի երկիրն ազատել ռուսական նավթի հետ կապված պատժամիջոցներից

Հունգարիայի էներգամատակարարումը կապված է խողովակաշարային ցանցերի հետ, ուստի այն պետք է ազատվի ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներից, որոնք կարող են կիրառվել ռուսական նավթի գնման պատճառով`վստահ է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա ասել է, որ այս հարցն առաջ կքաշի Թրամփի հետ նոյեմբերի 7-ին նախատեսված հանդիպման ժամանակ. հայտնում է DW-ն:

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Օրբանն անում է ամեն ինչ, որպեսզի պահպանի Հունգարիայի նավթի ներմուծումը Ռուսաստանից և մերժում է Խորվաթիան որպես այլընտրանքային մատակարար։ Բուդապեշտը Զագրեբին մեղադրում է հում նավթի չափազանց բարձր գների համար և պնդում, որ Խորվաթիայից տարանցումը չի կարողանա Հունգարիային ապահովել բավարար քանակությամբ նավթով։

«Այս մեղադրանքները վաղուց են հնչում և… 100% անհիմն»,- Politico-ին իր հերթին հայտարարել է Խորվաթիայի էկոնոմիկայի նախարար Անտե Շուշնյարը։

Տեսանյութեր

Լրահոս