Հնարավոր է՝ Շենգենյան վիզա առաջարկեն, բայց դա չի նպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Սերգեյ Մարկեդոնով

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը, Պուտինի և Ալիևի միջև շփումներում անձնական հարաբերությունների գործոնը, երկարաժամկետ լոբբինգը և Հարավային Կովկասում հնարավոր ճգնաժամերը:

Քննարկվել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակը, Օրյոլի վրա գիշերային անօդաչու թռչող սարքերի հարձակումը, Բուդապեշտում ձախողված հանդիպումը և Դոնալդ Թրամփի հայտարարությունները Չինաստանի կողմից ռուսական նավթի հարցում Հնդկաստանի վրա ճնշում գործադրելու և բանակցություններին նպաստելու պատրաստակամության մասին:

Կարդացեք նաև

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում հնարավոր հակառուսական կոնֆիգուրացիաներին:

Ավելին, որպես ընտրություններից առաջ հնարավոր քաղաքական բոնուս՝ նշվել է 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, ինչպես նաև անդրադարձ է եղել Թուրքիայի և Ադրբեջանի դերին:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս