Բելգիայում խոստովանել են, որ երկրի պաշտպանության համար բավարար ռեսուրսներ չկան
Բելգիայի զինված ուժերը չունեն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքին հակազդելու միջոցներ և ի վիճակի չեն լիովին պաշտպանել իրենց ռազմական օբյեկտները: Այս մասին, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտարարել է Գլխավոր շտաբի պետ, Ռազմաօդային ուժերի գեներալ Ֆրեդերիկ Վանսինան:
«Մենք ներկայումս բավարար ուժեր և ռեսուրսներ չունենք մեր բոլոր ռազմական օբյեկտները պաշտպանելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքը կայանում է ոչ միայն նրանում, որ անօդաչու թռչող սարքերը խախտում են հասարակական կարգը, այլև նրանում, որ դրանք կարող են ռազմական բազաներում տեղի ունեցողի մասին տեղեկատվություն հայտնաբերել։

