Բաժիններ՝

Փորձել են առևանգել «Զենիթ»-ի ֆուտբոլիստին․ հայտնի են պատվիրատուն ու կատարողները

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Անդրեյ Մոստովոյին և գործարար Սերգեյ Սելեգենին առևանգողները Ռազմածովային ակադեմիայի սաներ են․ գրում է gazeta.ru-ն։

Երիտասարդներն առևանգման հրաման են ստացել Telegram-ի միջոցով՝ «Սատանիստ» մականունով անձից։ Սկզբում նրանք փորձել են առևանգել Մոստովոյին, բայց դա նրանց չի հաջողվել անցորդի շնորհիվ։ Երկու օր անց նրանք առևանգել են Սելեգենին։ Նրանք ձեռնաշղթաներ են հագցրել գործարարին և ստիպել իրենց փոխանցել 210,000 ռուբլի՝ ատրճանակի նման առարկա պահելով նրա գլխին։

Գումարի մյուս մասը պետք է տաներ գործարարի կինը, բայց ոստիկանությունը կանգնեցրել է հանցագործների մեքենան և ձերբակալել նրանց։

Երիտասարդները պլանավորել էին գործարարի համար ստանալ 10 միլիոն ռուբլի փրկագին։ Նրանք պնդում են, որ երբեք չեն տեսել այն տղամարդուն, ով առաջարկել է իրենց կատարել հանցագործությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս