Ստամբուլի նախկին քաղաքապետը մեղադրվում է լրտեսության մեջ
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 24-ին քրեական գործ է հարուցել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մի խումբ այլ պաշտոնյաների դեմ՝ լրտեսության կասկածանքով։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Իմամօղլուն և մյուս պաշտոնյաները կասկածվում են 2019 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ 4.7 միլիոն ընտրողների գաղտնի տվյալների արտահոսքին նպաստելու մեջ, որոնք այնուհետև փոխանցվել են օտարերկրյա հետախուզական գործակալություններին։
Դատարանը հոկտեմբերի 27-ի գիշերը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ 2019 թվականի ընտրությունների հետ կապված լրտեսության մեղադրանքով:

