Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Երևանում

Հոկտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի ԱՄՆ դեսպանատան խաչմերուկում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված լուսակիրին (սվետոֆոր), կոտրել այն և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը»,- հայտնում է shamshyan.com-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս