ՏԱՍՆՅԱԿ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ. ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՐՏԱԿԵԼ ԵՆ ՄԵԿ ՊԱՏՃԱՌՈՎ. ՍՈւՐԵՆՅԱՆՑ

Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվել է մի մեծ թիմ, ուստի, ՔՊ-ական այս իշխանությունը փորձում է իրեն ապահովագրել և Կարապետյանին ամեն գնով պահել անազատության մեջ։ Հենց այդ նպատակով է, որ գործարարին նոր կեղծ մեղադրանքներ են առաջադրել։ Այս մասին 168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքի մասին, ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնել են ՔԿ-ից։

Կարդացեք նաև

 «Չեմ կարծում, որ այս իշխանությունն այնքան միամիտ է, որ կարծում է՝ Կարապետյանին անազատության մեջ պահելով՝ կարողանալու է նրա թիմի ողնաշարը ջարդել։ Չի՛ կարողանալու, որովհետև այդ թիմը ձևավորվել է Կարապետյանի կալանավորման հետևանքով։ Այդ թիմի հետ կապված, սակայն, այլ մտավախություն ունեմ։

Չեմ բացառում, որ առաջադրված նոր շինծու մեղադրանքը հիմքում դնելով՝ իշխանությունը փորձի Մոլդովայի, Ռումինիայի օրինակով գնալ Սամվել Կարապետյանի քաղաքական միավորը՝ կուսակցությունը, չգրանցելու ճանապարհով։ Նկատենք, որ եվրոֆաշիստներն այս քաղաքականությամբ են հիմա առաջնորդվում»,- ասաց Սուրենյանցը:

Միաժամանակ նա նշեց, որ եթե լինի էլեկտորալ մեծ ներուժ, և ՔՊ-ական իշխանությունն ապօրինաբար փորձի դուրս դնել նրանց ընտրական պրոցեսներին մասնակցելու իրենց իրավունքից, դա կդառնա կարճ ճանապարհ՝ դեպի հեղափոխություն։

«Դա հեղափոխական գեներացիա տանող ճանապարհ է լինելու։ Մյուս կողմից՝ եկեք նկատենք, որ այս իշխանությունը նման քայլեր անելիս հույսը դնում է հասարակության ապատիայի վրա՝ խաղաղության ապրանք վաճառելու հաշվին։ Վաշինգտոնը ոչ թե բերել է խաղաղություն, այլ Փաշինյանին տվել է կոմֆորտի, նորից վերընտրվելու շանս, որը չի աշխատի, եթե ընդդիմադիր դաշտում գործող դերակատարները կարողանան առաջարկել իրական այլընտրանք»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս