
Գազան պետք է կենտրոնանա կայունության վերականգնման վրա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քնեսեթում կհայտարարի, որ Գազան այժմ պետք է կենտրոնանա «կայունության և տնտեսական զարգացման վերականգնման» վրա: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, պարզ է դառնում Սպիտակ տան կողմից հրապարակված Թրամփի ելույթի մի հատվածից:
«Գազայի ժողովուրդը պետք է լիովին կենտրոնանա կայունության, անվտանգության, արժանապատվության և տնտեսական զարգացման հիմքերի վերականգնման վրա»,- ասվում է Թրամփի ելույթի հատվածում: