
45-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գոռավան գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը բակում աճեցնում է կանեփ և ունի թմրանյութ:
Հոկտեմբերի 9-ի առավոտյան իրավապահներն այցելել են Գոռավան և տղամարդու բակում, ակնհայտ տեսանելի վայրում, նկատել կանեփի չոր զանգված։
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում 45-ամյա տղամարդու ավտոտնակից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` 740 գրամ բուսական չոր զանգվածով:
Տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանները նախաքննությամբ պարզվում են: