Բաժիններ՝

1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 3 մարդ զnhվել է

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
  • 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման,
  • 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
  • 1-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման, ֆիզիկական ներգործության։
  • Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս