Բաժիններ՝

Պերուի կոնգրեսը իմփիչմենթ է հայտարարել նախագահ Բոլուարտեին

Պերուի կոնգրեսը միաձայն քվեարկել է նախագահ Դինա Բոլուարտեին իմփիչմենթ հայտարարելու օգտին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Օրենսդիրները որոշել են նրան հեռացնել պաշտոնից «բարոյական անկարողության» հիմքերով։

Բոլուարտեին կանչել էին Կոնգրես՝ պաշտպանելու իրեն, սակայն նա չէր եկել։ 63-ամյա Դինա Բոլուարտեի հավանության վարկանիշը չափազանց ցածր է՝ 2-4%: Նրան մեղադրում են իր պաշտոնից անօրինական կերպով օգուտ ստանալու, ինչպես նաև իրեն նախորդող նախագահին աջակցող ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելու համար։

Բոլուարտեն հերքում է այս մեղադրանքները։ Բոլուարտեն իշխանության էր եկել 2022 թ. դեկտեմբերին, երբ այդ ժամանակ նախագահ Պեդրո Կաստիլյոն, որի օրոք նա ինքը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, հեռացվեց պաշտոնից և ձերբակալվեց Կոնգրեսը լուծարելու փորձից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս