Սոցոլոգիական հարցումների արդյունքներով գործողություններ պլանավորելը, նույնն է, որ օրինակ բիզնեսում հաջորդիվ քայլերդ պլանավորես հաշվապահական հաշվառման արձանագրած արդյունքների հիման վրա. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Քաղաքական դաշտի այս պահի գլխավոր դերակատարները իրենց գերծողությունները պայմանավորում և պլանավորում են (ինչի մասին էլ պարբերաբար հայտարարում են) սոցոլոգիական հարցումների արդյունքներով:

Այս վիճակը այս բոլոր անձանց մոտ քաղաքական գործունեության ամբողջական ձախողման է հանգեցնելու:

Եթե օրինակ #nիkոլ-ը այս նույն կերպ մտածեր, նա երբեք դուրս չէր գալու փողոց և երբեք էլ չէր դառնալու վարչապետ: Այդ նույն հարցումները (առանց կեղծիքների) նրան շատ փոքր վարկանիշ էին հատկացնում ապրիլից ընդամենը մի քանի ամիս առաջ:
Սոցոլոլոգիական հարցումները կարևոր են, բայց ավելի կարևոր է դրանցից օգտվել իմանալը:

Օրինակ էլ բերեմ այլ դաշտից, ով լավ չհասկացավ:

Սոցոլոգիական հարցումների արդյունքներով գործողություններ պլանավորելը, նույնն է, որ օրինակ բիզնեսում հաջորդիվ քայլերդ պլանավորես հաշվապահական հաշվառման արձանագրած արդյունքների հիման վրա: Նման բիզնեսները երբեք էլ հաջողության չեն հասնում»:

Տեսանյութեր

Լրահոս