Ընդդիմությունը կարա ասի՝ Փաշինյանը տեսականորեն «գանձ» է»․ նրա վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի պարագլուխն է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական օրակարգի հետ կապված որոշ հարցերի։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց 2018, 2021 թվականի ընտրություններում Փաշինյանի կարգախոսները. 2018-ին՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, 2021-ին՝ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, Ղարաբաղը պահելու անսասան մտադրություն, Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։

«Հիմա փորձենք մոդելավորել, թե գալիք ընտրություններում ի՞նչ կարգախոսներով է մասնակցելու։ Երկու սրբազան, Սամվել Կարապետյանին բանտում պահելով, ժողովրդավարությունից դու պիտի խոսե՞ս, ի՞նչ ժողովրդավարություն, քանի՞ համայնքապետի կալանավորում, և այլն։ Սոցիալական արդարություն՝ աղքատության մակարդակն ինքը 24 տոկոս ընդունել է, 24 տոկոսի վրա է։ Սոցիալական արդարության ամփոփիչ ցուցանիշը հենց աղքատության մակարդակն է։ Կոռուպցիայի մասին չեմ խոսում, ինքն այսօր Հայաստանում պարագլուխն է՝ կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորեց կոռուպցիան։

Հայաստանի պատմության մեջ «ԱՆԻՖ»-ի 65 միլիոն դոլարի ոչնչացման նման օրինակներ չեն եղել։ Կամ Համահայկական հիմնադրամից 100 միլիոնը գոլորշիանում է հանկարծ։ Ես հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ էի այն ժամանակ, օնլայն ինչ-որ հանդիպում էր, ես պահանջեցի հաշտվետվություն, գիտե՞ք՝ պատասխանն ինչ էր՝ պետք էր, ծախսել ենք։ Հետո ինչ-որ հաշվետվություն էին ուղակել, որն ուղղակի ծիծաղելի էր։ Պետք էր՝ ծախսել ենք, վե՛րջ։ Ինչ ուզեմ՝ բանակցեմ, Դուք ի՞նչ գործ ունեք։ Այ, այս ոճի մեջ էր ամենը։

Կարդացեք նաև

Մնում է մեկ կարգախոս՝ խաղաղության, մենք էլ պետք է ցույց տանք, որ սնանկ է այդ կարգախոսը, որ սա զինադադար է, ոչ թե խաղաղություն, և զինադադար է՝ կախված մեկ մարդու տրամադրությունից։ Սա է։

Եթե չլիներ այն ամենը, ինչ կատարվեց, ընդհակառակը՝ ընդդիմությունը կարող է ասել իշխանության համար, որ գալիք ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը գանձ է, ես ասում եմ՝ տեսականորեն»,- ասաց Քոչարյանը։

Վերջինիս տպավորությամբ՝ այն սոցիոլոգիայով, որն այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի։

Տեսանյութեր

Լրահոս