Moody’s-ը Ակբա բանկին շնորհել է Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը

Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։

Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող ամենաբարձր վարկանիշն է։

Գնահատականը բանկին շնորհվել է հաշվի առնելով կապիտալի բարձր բուֆերները և հնարավոր կորուստների կլանման կարողությունը, բարձր շահութաբերությունը, ակտիվների բարձր որակը, և դիվերսիֆիկացված վարկային պորտֆելը։

Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երեք խոշոր բանկերից մեկը։

Կարդացեք նաև

Ակբա բանկին Moody’s-ի շնորհած Ba3 վարկանիշը համարժեք է նաև Fitch Ratings-ի կողմից բանկին տրված BB վարկանիշին, որը ևս հավասար է ՀՀ վարկանիշին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Տեսանյութեր

Լրահոս