
Ռուսական ուժերը Սումիում հարվածել են ուղևորատար գնացքին, կան վիրավորներ

Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Սումիի մարզի կայարանի ուղևորատար գնացքին, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, այս մասին Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մարզպետ Օլեգ Գրիգորովի խոսքով՝ թիրախավորվել էր Շոստկայից մայրաքաղաք Կիև ուղևորվող գնացքը։ Սումիի շրջվարչակազմի ղեկավար Օքսանա Տարասյուկը ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է 30 վիրավորի մասին, զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Ռուսները չէին կարող չիմանալ, որ թիրախավորում են քաղաքացիական անձանց։ Սա ահաբեկչություն է, որը աշխարհը իրավունք չունի անտեսել», – հայտարարել է Զելենսկին։