
Անդրանիկ Քոչարյանը պետք է կանգնի դատարանի առջև. սրանք խրոնիկ հանցագործներ են. Ավետիք Քերոբյան
Արցախյան 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմից ջախջախիչ պարտություն կրած Հայաստանի իշխանությունը դեռ տարիներ առաջ որոշեց ստեղծել իր պարտության պատճառները քննող հանձնաժողով։
1,5 տարի պարտության պատճառները քննելուց հետո նույն իշխանության ներկայացուցիչ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը պատրաստեց զեկույց, որը, ըստ նախնական հայտարարությունների, պետք է քննվեր Ազգային ժողովի լիագումար նիստում, մինչդեռ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշեց, որ այդ զեկույցը պետք է քննվի փակ նիստում։
ՔՊ-ականի այս որոշումը ցույց է տալիս, որ ժողովուրդը հերթական անգամ ոչինչ չի իմանա։
Երկու ՔՊ-ականի միջև հանրային այս հակասությունը «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը դիտարկում է հայ ժողովրդին շոու մատուցելու համատեքստում՝ պնդելով, որ Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը միմյանց հակառակ քայլեր են անում ընդամենը ավելի լուրջ հարցերից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։
«Եկեք հիշենք, որ այս նույն ուժն իշխանության գալուց հետո ստեղծեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, որի զեկույցը նույնպես չի հրապարակել, հիմա նույնն անում է 44-օրյա պատերազմի դեպքում։ Սրանք կրկնահանցագործներ են։
Օրինակ, ես 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոն եմ զբաղեցրել՝ բանակի հետ կապված, ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանն ինձ չի հարցաքննել. հրապարակավ հարցնում եմ՝ ինչո՞ւ,- ասաց Քերոբյանը՝ հավելելով,- Անդրանիկ Քոչարյանն օրենքի խախտումով ուշացրել է այս զեկույցի պատրաստումը. կարևոր պաշտոնյաների չի կանչել հարցաքննման, որովհետև իրենց հետաքրքրում է ընդամենը բեմականացված քաղաքական շոուն։ Այս զեկույցը չեն հրապարակելու, պարտակելու են։
Անդրանիկ Քոչարյանը դրա համար պետք է մանդատից զրկված լիներ կամ դատարանի առաջ կանգնած՝ նման կարևոր գործ ստանձնելու և տապալելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում։