Թուրքիայում ծնվող ամեն մի երեխա արդեն ունի 3300 դոլար պարտք

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Գյուլջան Քըշն անդրադարձել է Թուրքիայի տնտեսությանն ու աճող պետական պարտքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի պետական պարտքը 2025-ի օգոստոսի դրությամբ կազմել է 12.477 տրիլիոն լիրա (մոտ 72 մլրդ դոլար), ինչը ծանր բեռ է երկրի համար։

Նա նշել է, որ բյուջեից տոկոսային վճարումները տարվա 8 ամիսներին աճել են 86.6%-ով՝ հասնելով 1.425 տրիլիոն լիրայի։ Միջնաժամկետ ծրագիրը տարվա վերջի համար կանխատեսում է 2.1 տրիլիոն լիրայի տոկոսային ծավալ։

Քըշը հաշվարկել ու նշել է, որ Թուրքիայում ծնված ամեն երեխա կյանքը սկսում է 140.000 լիրա (3300 դոլար) պարտքով։ Ըստ այդմ՝ նա շեշտել է, որ կառավարության անպատասխանատու քաղաքականության բեռը ընկնում է նույնիսկ չծնված երեխաների վրա։ Նա նաև անդրադարձել է կառավարության կողմից իրկանացվող մասնավորեցումներին՝ մատնանշելով 2025 թվականին կատարված 1.6 մլրդ դոլարի վաճառքը։

«Նրանք փորձում են փրկել իրավիճակը՝ վաճառելով հանրապետության գործարանները, նավահանգիստները և էլեկտրակայանները։ Նրանք պետությունը վերածել են անշարժ գույքի գործակալության», – նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս