
Օրբանը դեմ է արտահայտվել ԵՄ ռազմական ծրագրերին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոպենհագենում կայացած եվրոպական առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել է, որ իր երկրում ստորագրահավաք կսկսի Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ, որոնք ներկայացնում են «Ռուսաստանին հաղթելու» ռազմավարությունը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ինչպես տեսնում եմ, Եվրամիությունը հայտարարել է, որ պատերազմի է գնում: Ավելին, երեկ նրանք նույնիսկ ներկայացրին Ռուսաստանին հաղթելու ռազմական ռազմավարությունը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա հայտարարել է, որ այս ծրագրերը «սարսափելի են», քանի որ դրանք բացասաբար կանդրադառնան և Հունգարիայի, և Եվրամիության վրա:
Այս կապակցությամբ վարչապետը որոշել է առաջարկել Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցության ղեկավարությանը երկրում ստորագրահավաք սկսել Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ։