Բաժիններ՝

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 70-ը

Ֆիլիպիններում տեղի ունեցած 6,9 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 72-ի, 294 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Հոկտեմբերի 1-ի գիշերը գրանցված ստորգետնյա ցնցումների պատճառով վնասվել են էլեկտրալարեր, կամուրջներ և բազմաթիվ շենքեր։ Հիմնականում տուժել է Սեբուի նահանգը, որտեղ աղետի դրություն է հայտարարվել։ 

Սեբու կղզում տեղի ունեցած երկրաշարժն ամենամահացուն է 2013 թվականից ի վեր, երբ 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր 222 մարդ։

Ֆիլիպինները գտնվում է խաղաղօվկիանոսյան «Հրե օղակի» վրա։ Երկրում տարեկան ավելի քան 800 ցնցում է գրանցվում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս