Բաժիններ՝

Պուշկինի փողոցում հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ․ մանրամասներ խոշոր հրդեհից

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930