
Հայաստանն ունի ամենացածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու ամենաէժան արտարժութային վարկերն են Միության մեջ. ԵՏՀ

Ազգային (կենտրոնական) բանկերի տոկոսադրույքները սեպտեմբերի 5-ի դրությամբ կազմել են՝ Հայաստան (6,75), Բելառուս (9,75), Ղազախստան (16,5%), Ղրղզստան (9,25%) և Ռուսաստան (18%)։ Դրա մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
2025 թվականի երկրորդ եռամսյակում իրավաբանական անձանց ազգային արժույթով տրամադրված վարկերի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում աճել է 5%-ով, Բելառուսում՝ 16%-ով, Ղազախստանում՝ 15%-ով, Ղրղզստանում՝ 40%-ով, իսկ Ռուսաստանում նվազել է 9%-ով։
2025 թվականի երկրորդ եռամսյակի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ազգային արժույթով վարկերի գծով կորպորատիվ պարտքն աճել է 22%-ով Հայաստանում և Բելառուսում՝ 16%-ով, Ղազախստանում՝ 33%-ով, իսկ Ռուսաստանում՝ 14%-ով։ Արտարժույթով վարկերի դեպքում, ԵԱՏՄ անդամ պետություններում, բացառությամբ Բելառուսի և Ռուսաստանի, կորպորատիվ պարտքը ևս աճել է (նվազելով համապատասխանաբար 4%-ով և 16%-ով):
Ըստ վիճակագրության՝ ԵԱՏՄ-ում արտարժույթով ամենաէժան վարկերը տրամադրվում են Հայաստանում:
Հայաստանում նման վարկերի միջին կշռված տոկոսադրույքները 2025 թվականի երկրորդ եռամսյակում տատանվել են 7,7%-ից մինչև 8,2%, մինչդեռ Ռուսաստանում դրանք տատանվել են 9,7%-ից մինչև 9,8%, Ղրղզստանում՝ 8,3%-ից մինչև 10,4%, իսկ Բելառուսում՝ 12%-ից մինչև 14,7%: