
ԱՄՆ-ն խնդրել է Հունգարիային և Սլովակիային պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն դեռևս որևէ կոնկրետ ճնշում չի գործադրել Սլովակիայի և Հունգարիայի վրա՝ ռուսական էներգետիկ ռեսուրսների ներմուծումը դադարեցնելու համար, բացի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու խնդրանքից, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Կան ավելի անհետաձգելի միջոցներ, որոնք ԱՄՆ-ն կարող էր ձեռնարկել, եթե լուրջ վերաբերվեր Ռուսաստանի էներգետիկ եկամուտների կրճատմանը… Սլովակիան և Հունգարիան դեռևս որևէ կոնկրետ ճնշման չեն ենթարկվել ԱՄՆ-ի կողմից, բացի Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցները պահպանելու խնդրանքից»,- հաղորդում է գործակալությունը։
Ինչպես գրում է РИА Новости-ն, Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից էներգակիրներ գնելուց, ինչը կհանգեցնի նոր, ավելի ուժեղ կախվածության՝ բարձր գների պատճառով։ Մոսկվան նշել է, որ նրանք, ովքեր հրաժարվել են, միևնույնն է, միջնորդների միջոցով գնումներ են կատարում ավելի բարձր գներով և կշարունակեն գնել ռուսական ածուխ, նավթ և գազ։