
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք։
Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։