
Ծովից Ծով Հայաստանից մնացել է մի բուռ Հայաստան, էն էլ էսօր հարցականի տակ է. Ամասիայի բնակիչ Վարդգես Ավդալյան
• Աշխարհի ոչ մի երկիր չարձագանքեց Արցախի շրջափակմանը, մարդիկ մահանում էին, սոված էին և ոչ մեկ չարձաքանքեց 10-ամսյա այդ շրջափակմանը: Դա ցույց տվեց, որ մեր լինել-չլինելը աշխարհի համար հեչ նշանակություն չունի:
• Արցախը տվեցին, հիմա ոչ թե ավելի լավ ենք ապրում, այլ մեր խնդիրներն ավելի շատացան:
• Մեզ ՎազգենՍարգսյանի, Կոմանդոսի նման հայրենասեր, իրենց գործին նվիրված մարդիկ են պետք, որ մեր երազանքներին հասնենք:
• Այսօր աշխարհում թուրքալեզու ազգերի միավորում է գնում, հո պատահական չէ Մեծ Թուրանի ծրագիրը, թուրանական պետություն են ստեղծում…
• Եվ հայրենասիրության, և ազգային գաղափարախոսության պակաս կա, դարերով պետք է դա արվի, մանկապարտեզներից, դրոցներից սկսած… Դրա համար էլ Ծովից Ծով Հայաստանից մնացել է մի բուռ Հայաստան, էն էլ հարցականի տակ է…
• Տեսեք՝ ինչքան թուրք կա Գերմանիայում, գերմանացի ազգը չի աճում, նրանք սնկի պես աճում են…
• Հայաստանում բնակչության թիվը չի աճում, դա լուրջ խնդիր է, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկում… ազգային գաղափարախոսություն է պետք: