Բաժիններ՝

Ուկրաինային ԱՄՆ մատակարարումների փաթեթը Patriot և HIMARS հրթիռներ կներառեն. Զելենսկի

HIMARS և Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռները կներառվեն PURL ծրագրի շրջանակում՝ Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական մատակարարումների առաջին երկու փաթեթներում, որոնցից յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար է։ Դրա մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա գրասենյակը հեռարձակել է մամուլի ասուլիսը։

«Մենք PURL ծրագրի շրջանակում մեր գործընկերներից ստացել ենք ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Առաջին երկու փաթեթները յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար են։ Ես չեմ բացահայտի այդ փաթեթներում ներառված ամեն ինչ, բայց դրանք Patriot և HIMARS հրթիռներ կներառեն»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան հոկտեմբերին PURL ծրագրի շրջանակում եվրոպական երկրներից լրացուցիչ 1,5-1,6 միլիարդ դոլարի ներդրումներ է ակնկալում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս