Բաժիններ՝

ԵՄ-ն «ԱԹՍ-ների պատ» կստեղծի՝ կիրառելով Ուկրաինայում արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիաները. Financial Times

Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի ՆԱՏՕ-ի օդային տարածք ներխուժումից հետո Եվրամիությունը շտապում է միլիարդներ ծախսել «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու վրա՝ օգտագործելով Ուկրաինայում իրենց արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիաները, գրում է Financial Times-ը:

ՆԱՏՕ-ի օդուժի արձագանքը ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածին ցույց տվեց, որ Դաշինքը ստիպված է օգտագործել թանկարժեք զենք՝ համեմատաբար էժան անօդաչու թռչող սարքերը խոցելու համար: Այս բացը լրացնելու նպատակով Բրյուսելը մայրաքաղաքներին կոչ արեց օգտագործել ԵՄ միջոցները և համատեղ ձեռք բերել համակարգեր, որոնց արդյունավետորություն արդեն ապացուցված են Ուկրաինայում:

Լեհաստանի օդային տարածք ներխուժած մոտ 19 անօդաչու թռչող սարքերից մի քանիսը խոցելուց մի քանի ժամ անց, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրոպան իր արևելյան սահմանին պետք է «անօդաչու թռչող սարքերի պատ կառուցի»:

Նա նշել է, որ դա պետք է լինի «եվրոպական կարողություն, որը մշակվում է միասին, տեղակայվում և աջակցվում է միասին, և ունակ է արձագանքել իրական ժամանակում»:

ԵՄ-ն միաժամանակ Կիևի հետ «անօդաչու թռչող սարքերի դաշինք» կստեղծի՝ այն ֆինանսավորելով 6 միլիարդ եվրոյով՝ «ուկրաինական հնարամտությունը մարտադաշտի առավելության և համատեղ արդյունաբերականացման վերածելու համար»,- նշել է ֆոն դեր Լայենը։

Լեհաստանը, Բալթյան երկրները և Ֆինլանդիան արդեն հայտարարել են իրենց սահմաններն ամրապնդելու ծրագրերի մասին, սակայն պաշտոնյաները զգուշացնում են, որ նման մոտեցումը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ միասնական լինի և հիմնված լինի համատեղ և լիովին ինտեգրված տեխնոլոգիաների վրա։

«Եվրոպայի պաշտպանական դիրքորոշումը չափազանց մասնատված է, բայց հենց դա է, որ մեզ իսկապես շատ ավելի մեծ համակարգվածություն է անհրաժեշտ։ Չի կարող այնպես լինել, որ մեկ [սահմանակից] պետությունը իր սահմանին մի բան անի, մինչդեռ մյուսը՝ այլ բան։ Ռուսաստանը պարզապես կհարմարեցնի իր մոտեցումը մեր խոցելիություններին»,- պարբերականին հայտնել է ԵՄ անանուն պաշտոնյան։

ՆԱՏՕ-ի արևելյան եզրի երկրները պատրաստվում են ստանալ գրեթե 100 միլիարդ եվրո պաշտպանական վարկեր ԵՄ բյուջեին հատկացված ընդհանուր 150 միլիարդ եվրոյից։ «Եվրոպայի համար անվտանգության գործողությունների» ծրագրի այդ վարկերը «կօգնեն» «անօդաչու թռչող սարքերի պատի» նախաձեռնության իրականացմանը, երեքշաբթի օրը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը, «եթե անդամ պետությունները ցանկանում են ԵՄ-ն պաշտպանելու ընդհանուր մոտեցում ունենալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս