Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների, հարազատների եւ համագյուղացիների կողմից զինված ուժերում շարունակական բնույթ կրող մահվան դեպքերի նկատմամբ 2013 մայիսի 18-ին կազմակեպված բողոքի ակցիայի ընթացքում Երևան-Սևան մայրուղում երթը խոչընդոտել են ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության և զինվորական հատուկ ուժեր, ներառյալ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նպատակ ունենալով կանխել բողոքի այս ծայրահեղ միջոցը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
- բողոքի մասնակից քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմամբ սահմանափակվել է քաղաքացիների տեղաշարժի եւ միավորումների ազատության իրավունքը
- զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ օգտագործվել են խաղաղ հավաքի մասնակիցների դեմ, որը համարվում է սահմանադրական նորմի կոպիտ խախտում:
Սույնով պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից.
- իրականացնել համապատասխան քննություն եւ պարզել, թե ովքեր են հրաման արձակել զինված ուժերի ստորաբաժանումները իրենց մշտական տեղակայման վայրից Երեւան-Սեւան մայրուղի տեղափոխել:
- հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության ենթարկել պաշտոնական դիրքը չարաշահած անձանց
Հայտարարությունը ընդունել որպես հաղոդում հանցագործության մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
22.05.2013 թ.