49 միլիոն դրամ՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարարի անվան հետ կապվող հ/կ-ին

«Ազգային ստեղծարար միավորում» հասարակական կազմակերպությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացել է իր հերթական՝ ավանդույթ դարձած դրամաշնորհը։ Այս անգամ պետությունը մեր բյուջեից հ/կ-ին հատկացրել է 40 միլիոն դրամ՝ «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային համաժողովի համար։

Ըստ կողմերի միջև օրերս կնքված պայմանագրի՝ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-25-ը՝ Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։

«Համաժողովի նպատակն է՝ թանգարանների, արխիվների և գրադարանների վերականգնողների, երիտասարդ աշխատակիցների հմտությունների, որակավորման, ֆոնդապահների գործնական և տեսական գիտելիքների մակարդակի, ստեղծագործական մտածելակերպի, մասնագիտական ինքնորոշման բարձրացումը, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման համաշխարհային փորձի նորարարություններին ծանոթանալը»,- նշված է պայմանագրում։

Նկատենք, որ «Ազգային ստեղծարար միավորում» հ/կ-ն, որն ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ գոյություն ունի 2006 թվականից, միայն 2022 թվականից է հայտնվել ԿԳՄՍՆ դրամաշնորհների հովանու ներքո՝ ստանալով արդեն 4 դրամաշնորհ: Ի դեպ, նախորդ տարի դրամաշնորհի չափը կազմել է 49 միլիոն դրամ․ նպատակը դարձյալ նույն սեմինարն է եղել։

Կարդացեք նաև

Մամուլում հրապարակումներ են եղել «Ազգային ստեղծարար» հ/կ-ի և ԿԳՄՍ նախկին փոխնախարար, ապա Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնած Արա Խզմալյանի հետ փոխկապակցվածության մասին։

Հիշեցնենք՝ Խզմալյանը 2019 թվականից ԿԳՄՍ փոխնախարարն էր, իսկ 2023 թվականի հուլիսից՝ Մատենադարանի տնօրենը։

Տեսանյութեր

Լրահոս