ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Իրանի և ԱՏԷՄԻԳ-ի միջև կնքված համաձայնագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) միջև վերջերս ձեռքբերված համաձայնագիրը։ Իրանական «irna» գործակալությանն այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը դրական է գնահատում միջուկային օբյեկտների մոնիթորինգի և հասանելիության հարցերով ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ դրանք կարևոր են միջազգային հսկողության և վստահության ամրապնդման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով եվրոպական երեք երկրների՝ Իրանի նկատմամբ «snapback» (եթե կողմերը հայտարարում են, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ՄԱԿ-ի պատժամիջոցները ավտոմատ վերականգնվում են՝ առանց նոր քվեարկության- խմբ․) մեխանիզմը ակտիվացնելու որոշմանը, Դյուժարիկը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կընդունվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնության մասնակից չէ, սակայն նրա ուղերձը պարզ է. ողջունել և խթանել այն քայլերը, որոնք նպաստում են միջազգային անվտանգության ամրապնդմանը»,– ասել է Դյուժարիկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930