Բաժիններ՝

Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինվորների հարազատների՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին։ Որոշման նպատակն, ըստ գերատեսչության, շնչառական հիվանդությունների տարածման կանխարգելումն է։

Սակայն այդ որոշումը հարուցել է ծնողների և հարազատների դժգոհությունը։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվել զորամասերից մեկի դիմաց և բողոքի ձայն բարձրացրել սահմանափակումների դեմ։ Որոշ ծնողներ փորձել են անգամ անցնել զորամասի դարպասները՝ պահանջելով հնարավորություն ստանալ տեսակցելու իրենց որդիներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս