Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը եւ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման եւ անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:

Դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս