Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից սեպտեմբերի 12-ի լուսաբացից ի վեր սպանվել է 50 պաղեստինցի, հայտնել են Գազայի բժշկական աղբյուրները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ Գազայի հատվածում երեխաների թերսնման մակարդակը մտահոգիչ տեմպերով աճում է։

«Սուր թերսնումից տառապող երեխաների տոկոսը նախորդ ամիս հասել է 13,5%-ի՝ հուլիս ամսվա 8,3%-ի համեմատ», – նշվել է հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Իսրայելի կողմից Գազա քաղաքում բարձրահարկ բնակելի շենքերի քանդման պատճառով մեծացել է տեղահանված ընտանիքների թիվը, որոնք հայտնվել են ավելի ծանր պայմաններում։

Միևնույն ժամանակ, Արևմտյան ափի Տուլկարմ շրջանի նահանգապետը հայտարարել է, որ Իսրայելի բանակը Տուլկարմ քաղաքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում մեկ օրում ձերբակալել է ավելի քան 1000 պաղեստինցիների։ Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ իսրայելական ուժերը փակել են քաղաքի մի քանի անցակետեր։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող «Ալ-Կասսամ» բրիգադի անդամները հայտնել էին, որ «Ալ-Կուդս» բրիգադի անդամների հետ համատեղ պայթեցրել են Արևմտյան ափի Տուլկարմ քաղաքի անցակետի մոտ իսրայելական մեքենայի մեջ գտնվող պայթուցիկ սարքը, որի հետևանքով իսրայելցի զինծառայողներ են վիրավորվել։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 656-ի, վիրավորվել է  163 859 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930