 
                        Երևանում բախվել են թիվ 25 երթուղու ավտոբուսն ու անչափահաս տղայի վարած ինքնագլորը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց
 
                                    Սեպտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաբայան 2/2 հասցեի մոտ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» մակնիշի ավտոբուսն ու ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով, ինքնագլորը կողաշրջվել է, իսկ այն վարած անչափահաս տղան տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        