Բաժիններ՝

Կարեն Բաբակեխյան. Վերջը պիտի հասկանան, որ գոյություն ունի պետություն, իշխանություն (տեսանյութ)

Հաջողվո՞ւմ է արդյոք ՀՀ ոստիկանությանը զսպել Գյումրիի երկու կլաններին և ընդհանրապես այս առումով իրավիճակ փոխել երկրորդ քաղաքում՝ գողական մտածելակերպը վերացնելու նպատակով, ինչպես որոշ ժամանակ առաջ Գյումրիում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին այսօր ԳԱԼԱ-ի լրագրողը հարցրել է ՇՄ ոստիկանապետին:

Ըստ Կարեն Բաբակեխյանի՝ ոստիկանական պրոֆիլակտիվ աշխատանքները շարունակվում են, քաղաքի տարբեր հատվածներում ստուգվում են ավտոմեքենաներ: ԳԱԼԱ-ն Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվել է նաև, թե ի՞նչ կարծիք ունի նա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի հայտարարության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Գյումրիում անցած ամիս հնչած կրակոցների օրը՝ ապրիլի 23-ին, այդ գործի վկաներից մեկի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանին Գյումրիի ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ էին հնչեցրել իր մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ: Թամարա Յայլոյանը Գյումրիի կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան: Խոսվում էր նաև այն մասին, որ ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ևս անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել փաստաբանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս