«Հաջորդը կարող է լինել Թուրքիան». Իսրայելի պաշտոնաթող գնդապետ

Կատարում պաղեստինյան բանակցային պատվիրակության վրա Իսրայելի հարձակումից հետո պաշտոնաթող գնդապետ Մոշե Էլադը սպառնալիք է հնչեցրել Թուրքիայի հասցեին․ Նա նշել է, որ հաջորդը կարող է լինել Թուրքիան ու պնդել, որ Ստամբուլն ու Անկարան վտանգի տակ են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսրայելցի գնդապետը նաև նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն անվերապահորեն չի աջակցի Թուրքիային։

Ըստ նրա՝ Թուրքիան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրեն տալիս է անձեռնմխելիություն, բայց ՆԱՏՕ-ն այնպիսի կազմակերպություն չէ, որը գործում է կոնսեսուսով։ Այնտեղ որոշումները հազվադեպ են կայացվում միաձայն։

«Չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային»-, շեշտել է գնդապետը։

Տեսանյութեր

Լրահոս